Panorama.am-ը գրում է․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման կատարման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը վերացրել է Հայաստանի Ֆինանսների նախարարության էլեկտրոնային հարթակում պետական գնումների մասին ռուսաց լեզվով տեղեկատվության բացակայության հետ կապված խոչընդոտը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ներքին շուկանների գծով խորհրդական Հասմիկ Կարապետյանի տարածած հաղորդագրության համաձայն, Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները հաստատել են, որ խոչընդոտն իսկապես վերացվել է:

Ավելի վաղ Բելառուսի Հանրապետությունը դիմել է Հանձնաժողով նշված հարթակում ռուսաց լեզվով համապատասխան տեղեկատվության բացակայության կապակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել