Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող լարված իրադարձություններին և ադրբեջանական ագրեսիային։ Twitter-ի և Instagram-ի իր էջերում նա նա գրառում է կատարել՝ քննադատելով ադրբեջանական ագրեսորի պահվածքը՝ առավել ևս համավարակի համաշխարհային պայքարի այս օրերին։

«Չնայած շարունակվող գլոբալ համաճարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչն ու չսանձազերծված հարձակում գործել Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,- գրել է Քիմն ու հիշեցրել, որ որ հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը։

Օրինագիծը թույլ կտա զսպել Կոնգրեսին, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանին ռազմական այնպիսի օգնություն տրամադրել, որը կարող է օգտագործվել Հայաստանի կամ Արցախի դեմ։

«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի այս ուղղությամբ ու միջամտի` քաղաքական և դիվանագիտական գործիքակազմով կանխելու սրված հակամարտությունն ու մարդկանց կյանքերի կորուստը։
Ես կանգնած եմ իմ հայրենակիցների կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր ներքաշված են երկրի սահմաններում վերջին լարված իրադարձությունների մեջ»,- գրել է Քարդաշյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի սահմանների ուղղությամբ սանձազերծված այս հարձակումները խաղաղ ուծում պետք է ունենան, առավել ևս այսօր, երբ առանց այն էլ ապրում են համավարակի դժվարին ժամանակներում։

«Խնդրում եմ, դիմեք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին՝ Հայաստանին աջակցելու համար»,- եզրափակել է իր գրառումը ամերիկահայ աստղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել