«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանը տարեսկզբին ասել էր, որ այս տարի ձեռք են բերելու 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ (200 հոգանոց)․ երեկ քաղաքապետ Մարությանն իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ 100 փոքրիկ ավտոբուսի մրցույթ է հայտարարվել, ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը՝ հարցրինք ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանին։

«Մեծ ավտոբուսների միջազգային վարկով նախատեսված մրցույթի ժամկետները փոփոխություն են կրել, այն երկարաձգվել է առնվազն մինչեւ 2021-ի սկիզբը։ Չնայած կասկածում եմ, որ այդ ժամանակ էլ լինեն, տրանսպորտի ոլորտում ճգնաժամային իրավիճակը փրկելու համար քաղաքապետը որոշել է 100 փոքր ավտոբուս ձեռք բերել»:

Վա՞տ է։ «Թերեւս քաղաքապետն ամաչել է ուղղակիորեն նշել, որ դեֆակտո խոսքը գնում է հուսահատության «գազել»-ների մասին, որոնք նոր տրանսպորտային համակարգում չեն կարող շահագործվել, ինչը նշանակում է, որ կա՛մ նոր ցանցի մասին պետք է մոռանանք, կա՛մ համարենք, որ այս գնումը 1-2 տարվա կյանք ունի եւ անարդյունավետ է»:

Փո՞ղ են «լվանում»։ «Գուցե համատեղում են հաճելին օգտակարի հետ` քաղաքացիների աչքին թոզ փչելով ու խնդիրը կիսատ-պռատ լուծելով։ Հիշեցնեմ, որ այս ամիս 450 «գազել» դուրս է գալու շահագործումից»: Ի՞նչ միջոցներով են ձեռք բերելու նոր «գազիկները»։ «Սպասում ենք տեսնենք` որ ոլորտից են ծախսերը կրճատվելու»: Կարո՞ղ է պարգեւավճարներից։ «Բացառվո՛ւմ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել