«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը հանձնելու մասին աղմկահարույց նախագծի վերաբերյալ իշխանությունում կրկին բանակների են բաժանվել։

Մենք գրել էինք, որ նախագիծը կառավարության նիստում ընդունվելուց հետո շրջանառության մեջ է դրվել, ուղարկվել ԱԺ, բայց քանի որ թիմի ներսում համակարծիք չեն Թորոսյանի ներկայացրած նախագծի հարցում եւ կարծում են, որ այն խնդրահարույց է ու խոցելի բոլոր առումներով, ուստի որոշ ժամանակով հետաձգվել է օրակարգ բերելը։

Մեզ ասացին, որ մասնավորապես ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է ներքին քննարկումների ժամանակ այնպիսի ջախջախիչ փաստարկներ ներկայացրել, որ նախագծի գլխադասային հանձնաժողով է նշանակվել ոչ թե առողջապահության հարցերով ԱԺ հանձնաժողովը, այլ՝ պետաիրավականը։ «Իմ քայլում», սակայն, վստահ են, որ անպարտելի Արսեն Թորոսյանի առաջ այս հարցում էլ կանաչ լույս կվառվի, եւ մոտ ապագայում նախագիծը կբերվի օրակարգ ու կընդունվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել