Թուրքիայում էրդողանական քարոզչության հարթակներից «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիրը Թվիթերում սպառնացել է Հայաստանին, Իրանին, Ռուսաստանին և Արաբական Միացյալ Էմիրություններին։

Լկտիության բոլոր սահմաններն անցած խմբագիրն անթաքույց գրում է, որ եթե Մերձավոր Արևելքում սահմանափակեն Թուրքիային, ապա էրդողանական վարչակարգը «խռովություններ կհրահրի Ատրպատականում (պանթյուրքական կեղծ եզրաբանությամբ՝ «Հարավային Ադրբեջան») և մնացյալ Իրանում, Դաղստանում ու Հյուսիսային Կովկասում, կփակվի Հայաստան-Իրան սահմանը, Հայաստանը տարածքներ կկորցնի» և այլն։

Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, անհերքելի փաստ է, որ մեր փառապանծ բանակը Տավուշում և այլուր իրականում պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը, այլև լրջագույն նպաստ բերում տարածաշրջանային կայունությանը և նաև զսպում էդողանական լկտի վարչակարգի «ախորժակը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել