Netflix-ը հրապարակել է թողարկումից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում դիտումների թվով ամենահայտնի ֆիլմերի տասնյակը: Այս մասին գրում է Bloomberg-ը։

Առաջնորդներն են եղել Քրիս Հեմսվորթի «Թայլեր Ռեյք. փրկության գործողություն» մարտաֆիլմը (գրեթե 100 մլն դիտում), «Թռչունների բույն» թրիլերը՝ Սանդրա Բալոքի մասնակցությամբ (89 մլն) եւ «Սպենսերի արդարադատությունը» մարտաֆիլմը՝ Մարկ Ուոլբերգի (85 մլն դիտում) մասնակցությամբ:

Շարքն այնուհետեւ շարունակում են «Ուրվականների վեցնյակը»՝ 83 մլն դիտում, «Խորհրդավոր սպանությունը»՝ 73 մլն դիտում, «Իռլանդացին»՝ 64 մլն դիտում, «Եռակի սահմանը»՝ 63 մլն դիտում, «Այն աղջիկը չէ»՝ 59 մլն դիտում, «Հարթակ»՝ 56 մլն դիտում, «Իդեալական ժամադրությունը»՝ 48 մլն դիտում:

Բոլոր 10 Ֆիլմերը թողարկվել են վերջին երեք տարիների ընթացքում, որոնց մեծ մասը՝ վերջին 12 ամիսների ընթացքում։

Netflix-ի հաշվարկների համակարգը կազմակերպվում է այնպես, որ ֆիլմը դիտվում է, եթե օգտագործողը առնվազն երկու րոպե դիտել է տեսանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել