Եզդիների ազգային միության նախագահ, «Ջհանգիր աղայի» անվան եզդիական կամավորական ջոկատի հրամանատար՝ Ազիզ Թամոյան.

«Մենք՝ եզդիներս, կողմնակից ենք ղարաբաղյան հակամարտության հարցի խաղաղ կարգավորմանը և դատապարտում ենք Ադրբեջանի սադրիչ գործողություններն ընդդեմ Հայաստանի խաղաղ բնակչության: Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, ապա եթե ոչ, Հայաստանի եզդիական համայնքը՝ ի դեմս իր ազատամարտիկների, ինչպես նախկինում, այժմ ևս պատրաստ է կանգնել եղբայրակից հայ ժողովրդի կողքին և պաշտպանել Հայաստանի պետական սահմանները: Մենք պատերազմ չենք ուզում, լինելու դեպքում մենք պատրաստ ենք։ Կրկին կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին սթափվել և վերադառնալ բանակցային սեղան»:

Image may contain: 1 person, outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել