Armenpress.am-ը գրում է․

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել քաղպաշտպանության և բնակչության պատսպարման աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Հայկ Չոբանյանն ասաց, որ հուլիսի 16-ին բավականին ծանր օր է եղել. վաղ առավոտից ռմբակոծվել են Տավուշի մարզի հիմնականում սահմանամերձ բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։

«Համայնքի քաղպաշտպանության համակարգը բավականին լավ է աշխատել և նաև դրա շնորհիվ է, որ մենք մինչև օրվա երկրորդ կես կարողանում էինք պատսպարվել»,- ասաց Չոբանյանը՝ հավելելով, որ օրվա երկրորդ կեսին, ցավոք, վիրավորվել է

Նրա խոսքով՝ այսօրվա քաղպաշտպանությունը և պաստպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ էր վերջին 30 տարիների ընթացքում, որովհետև  պատսպարման գործողությունները և քաղպաշտպանությունը հիմնված էր ԱԹՍ-ներից պատսպարվելու պահանջի վրա։

«Այս պարագայում, ըստ էության, թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը։ Մենք կարողացանք ապահովել գրեթե տոտալ պատսպարում՝ և ապաստարաններում, և նկուղներում, և ընդհանրապես փակ տարածքներում, այդ թվում պաստպարել էինք ոչ միայն մարդկանց, այլ նաև տրանսպորտային միջոցները»,- ասաց Չոբանյանը։

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել