Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին զայրացրել է ադրբեջանական լրատվամիջոցի  հարցը, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հուլիսի 16-ին հնչեցրած քննադատությանը:

 «Վերջացրեք,  այլ հարց չկա՞: Դա ի՞նչ հարց է։ Եվ ինչպե՞ս կարելի է այս պահին ինչ-որ բանի մասին հարցնել: Զանգահարեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար - խմբ.)։ Վաղը նա կպատասխանի ձեր հարցերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մամեդյարովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել