Նիկոլի «արքունիքն» արդեն լծվել է «Նիկոլայ Պաբեդանոսեցի» կերպարի կերտման գործին։

Մի քիչ զուսպ եղեք, դա նաև ձեր շեֆի շահերից է բխում։ Օրինակ՝ Նիկոլը զարմանալիորեն զուսպ էր։ Իր ամենամեծ ներդրումն այն էր, որ 2 օր զսպեց իրեն, չխոսեց, ինչի համար ի խորոց սրտի շնորհակալ եմ։

Ինչևէ... Նիկոլին գովք ձոնելու փոխարեն, ավելի լավ է մի քանի բարի խոսք ասեք «Հերմես 900»-ը խփող տղերքին, թշնամի բանակի 3րդ կորպուսի շտաբի պետին ու հրետանու պետին ոչնչացրած տղերքին, մնացած բոլորին, որոնք թշնամու քիթը ջարդեցին։

Համոզված եմ, իհարկե, որ իրենք կպարգևատրվեն, բայց արդար կլինի, որ իրենց մասին հիշեք ու պատմեք ձեր ընթերցողներին։

#անգինԽորհուրդներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել