Armenpress.am-ը գրում է․

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ ադրբեջանական զինծառայողների կողմից Սարդարյանը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին։

Նշվում է, որ Նարեկ Սարդարյանը զբաղվում է նախրապանությամբ։

«Արմենպրես»-ին Ազգային անվտանգության ծառայությունից փոխանցեցին, որ հրապարակումների վերաբերյալ առաջիկայում տեղեկություն կտրամադրեն։

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։ 

Տեսանյութի հրապարակմամբ Ադրբեջանը կրկին խախտել է Ժնևյան կոնվենցիան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել