Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիներում հայտնաբերվել են գերբեռնված, կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են վարորդներ՝ առանց պաշտպանիչ դիմակի, և դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Լայնածավալ վերահսկողական աշխատանքներին զուգընթաց, ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները շարունակում են ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքներ իրականացնել և ուղևորների և վարորդների շրջանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել