ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին, Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել