Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել՝

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան՝ Տավուշի հատվածում, հուլիսի 12-ից սկսած մարտական գործողությունների արդյունքում զոհված ՀՀ ԶՈւ 4 զինծառայողները ևս այսօր նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են։ Մասնավորապես, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը՝ «Արիության» մեդալով, իսկ կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել