168.am-ը գրում է․

Թուրք հայտնի գրող, վիպասան, Նոբելյան մրցանակի դափնեկիրր Օրհան Փամուքը անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Դատապարտելով տեղի ունեցածը՝ հայտնի գրողը մասնավորապես ասել է․ «Թուրքիայում ապրում են ինձ պես միլինավոր աշխարհիկ մարդիկ, ովքեր դեմ են այս ամենին, սակայն նրանց ձայնը լսելի չէ։ Տաճարը վերածելով մզկիթի՝ ամբողջ աշխարհին մենք փաստացի ասացինք, որ այլևս աշխարհիկ պետություն չենք»։

Փամուքը հավելել է, որ նման քայլով Թուրքիայի կառավարությյունը մի շարք մարդկանց զրկեց հպարտությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր բյուզադական շրջանի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934թ. Թուրքիայի քեմալական իշխանություններից կողմից տաճարին շնորհված թանգարանի կարգավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել