Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 13-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 849, մահացության ցուցանիշը՝ 193:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 10 849

2. Ռուսաստան – 5028

3. Իրան - 3090

4. Թուրքիա – 2537

5. Ադրբեջան – 2423

6. Վրաստան – 249

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 193

2. Իրան – 155

3. Ռուսաստան – 78

4. Թուրքիա – 64

5. Ադրբեջան – 31

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 32 151 է, մահվան դեպքերինը՝ 756:

Մեկ օրում առողջացածների թիվը 232 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19865, փաստացի բուժվողներինը՝ 11 530 (մեկ օրում նվազել է 11 589-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել