Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին: Այս մասին տեղեկանում ենք  Արամ Ա կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից:

«Այսօր առավոտյան Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի հետ և իր օրհնությունն ու զորակցությունը հայտնեց հայոց քաջարի բանակին»,- նշված է հայտարարությունում:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կապ է հաստատել նաև  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Պաշտոնական էջում նշված է.

«Այսօր երեկոյան, Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նորին Սրբությունը իր մտահոգությունն է հայտնել  ստեղծված իրավիճակի վերաբերյալ և  իր հայրական օրհնությունն ու զօրակցությունն է  փոխանցել  հայոց բանակին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել