Tert.am-ը գրում է․

Հերթական անգամ ցավալիորեն ականատես ենք լինում նրան, որ ոստիկանությունը ոչ թե կատարում է օրենքով նախատեսած իր գործառույթները, այլ ուղղակի դարձել է խաղալիք օրվա իշխանությունների քաղաքական կամքի իրականացման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Գարեգին Պետրոսյանը՝ անդրադանռալով ավտերթի մասնակիցներին երկրորդ անգամ ոստիկանության կողմից բերման ենթարկելուն:

«Ոստիկանությունն այդպես էլ չի կարողացնել ասել, թե որն է իրենց իրավական պահանջը, որին պետք է տղաները ենթարկվեին: Իրականում տղաները ոչ թե օրինական, այլ անօրինական պահանջն է, որ չեն կատարվել»,-ասաց նա և նշեց, որ ավտոերթը չի կարող հավաք համարվել:

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, ում ևս բերման էին ենթարկվել,  նշեց, որ դժվարանում է հասկանալ, թե որն էր իրեն բերման ենթարկելու իրական պատճառը: Նա նշեց, որ իրեն պարզաբանեցին, որ հավաքի է մասնակցել, չի ենթարկվել պարետի ոոշմանը, սակայն իրականում, երբ մայրուղու վրա տեսել է ծեծ ու ջարդ, որի հիմնական թիրախը Նարեկ Մայլանն է եղել, կանգնեցրել է մեքենան: «Անմիջապես ձեռքերս ոլորեցին և քարշ տալով տարան դեպի ոստիկանական մեքենան»,-ասաց նա և նշեց, որ բերման ենթարկելուց վերնաշապիկը պատռվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել