ՌԴ արտգործնախարարությունը հուլիսի 13-ին իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի ռեժիմին:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում այս տարվա հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Մենք անընդունելի ենք համարում հետագա սրացումը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տարածված հաղորդագրության մեջ:

«Իր կողմից Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման գործում»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել