Aysor.am-ը գրում է․

Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին լարվածությամբ, հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարը:

«Շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունից: Երկու երկրների համար կարևոր է զսպվածություն ցուցաբերել և օգտագործել բոլոր հաղորդակցական ուղիները, ինչպես ուղիղ, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների միջոցով», - գրել է Քլարը Twitter-ի իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել