«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 10.00-ից 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Արշակունյաց, Սմբաթ Զորավար փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ինչպես նաև մեկ հանրային օբյեկտի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մի հատվածի, ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել