Մարիա Սկլոդովսկայան ծնվել է 1867 թ. նոյեմբերի 7-ին : Նրա հանճարեղությունը ի ցույց է դրվել դեռ վաղ տարիքից. նա գերազանց աշակերտուհի էր : Սակայն դա չէր նշանակում, որ աղջիկը հեշտությամբ կարող էր ընդունվել Վարշավայի համալսարան, քանի որ այնտեղ ընդունում էին միայն արական սեռի ներկայացուցիչներին :

Դիմադրելով հասարակականն անարդարությանը՝ երիտասարդ Մարիան շարունակեց իր ուսումը «լողացող» համալսարանում՝ գաղտնի ստորգետնյա հաստատությունում, որտեղ հիմնականում լեհ աղջիկներ էին սովորում :

Իրեն և քրոջը կերակրելու համար նա աշխատում էր որպես մասնավոր ուսուցիչ՝ շարունակելով հավատալ, որ մի օր կտեղափոխվի Փարիզ և բարձրագույն կրթություն կստանա : 1891 թ. Մարիային վերջապես հաջողվեց իրականացնել մանկության երազանքը. նա ընդունվեց Սորբոնի համալսարան : Ուսմանը տրամադրում էր իր ողջ ժամանակն ու էներգիան :

Շատ քիչ եկամուտ ունենալով՝ նա հազիվ էր ծայրը ծայրին հասցնում : Ուտում էր միայն հաց ու կարագ և խմում թեյ : Երբեմն անգամ սովից ուշագնաց էր լինում : Սակայն գիտելիքի ծարավը մշտապես հաղթում էր քաղցի զգացումին :

Սորբոնն ավարտելուց հետո Մարիան ծանոթացավ ապագա ամուսնու՝ Պիեռ Կյուրիի հետ : Արդեն 1898 թ. նրանք միասին բացահայտեցին ռադիումն ու պոլոնիումը : Դա զույգին միջազգային ճանաչում բերեց :

1903 թ. Մարիան և Պիեռը Նոբելյա մրցանակ ստացան ֆիզիկայի բնագավառում ռադիացիայի ուսումնասիրությունների համար : Կյուրին դարձավ առաջին կինը, որը նման մեծ մրցանակի արժանացավ : Բացի դրանից, նույն տարում նա դարձավ առաջին կինը, ոը Փարիզի համալսարանում փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան ստացավ :

1906 թ. հանկարծամահ եղավ Պիեռը : Մարիան դեպրեսիայի ենթարկվեց, սակայն չնահանջեց և երդվեց միայնակ ավարտին հասցնել այն, ինչ ինքն ու ամուսինը սկսել էին միասին : Կյուրին ամբողջապես տարվեց աշխատանքով. նրա նոր տունը դարձել էր լաբորատորիան : 1911 թ. կինը ստացավ իր երկրորդ Նոբելյան մրցանակը, սակայն այս անգամ քիմիայի բնագավառում : Այդպես նա դարձավ առաջին մարդն աշխարհում, ով երկու անգամ արժանացավ գիտության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակին :

Այնուհետև Մարիան պայքարեց Առաջին աշխարհամարտում, սակայն ոչ թե ուղղակիորեն մարտելով թշնամու դեմ, այլ օգնելով վիրավորներին : Շնորհիվ գիտության մեջ ունեցած հսկայական ներդրման՝ Կյուրին ապացուցեց, որ գիտությունը կարող է բարության ուժ դառնալ : Նա դարձավ Կարմիր խաչի ռադիոլոգիական ծառայության տնօրեն :

Իսկ ինչու՞ է այս տետրը համարվում ամենավտանգավորներից մեկն աշխարհում : Քանի որ Մարիան իր կյանքի մեծ մասի ընթացքում աշխատել էր ռադիոակտիվ նյութերի հետ, նրա թղթերը, հագուստը, տնային կահույքը և մյուս բոլոր իրերը ռադիացիայի էին ենթարկված :

Մարիա Կյուրիի բոլոր գրառումները պահպանվում են Ֆրանսիայի գրադարանում՝ կապարե հատուկ արկղերի մեջ : Եթե որևէ մեկը ցանկություն է ունենում դրանք տեսնելու, ապա նախևառաջ փաստաթուղթ է ստորագրում առ այն, որ պարտավորվում է պաշտպանիչ համազգեստ կրել և պատասխանատվություն կրել հետագա հետևանքների համար :

Ռադիումի տարածման շրջանը կազմում է մոտ 1600 տարի, այդ իսկ պտճառով պահպանման հետ կապված խնդիրները կվերանան մոտակա ժամանակներս :

1934 թ. Հուլիսի 4-ին Մարիա Կյուրին հեռացավ կյանքից 66 տարեկան հասակում: Նա տառապում էր հիվանդությամբ, որը հետևանք էր տասնամյակների ճառագայթման:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել