Կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ հուլիսի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ արտակարգ դրությունն առնվազն մեկ ամսով կերկարաձգվի:

Նշենք՝ Կառավարության կողմից արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն իրավունքի ուժով պետք է գումարվի նաև ԱԺ հատուկ նիստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել