Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 182-ով, 8 հիվանդ մահացել է, որոնցից 2-ի մահվան պատճառը վարակը չի եղել։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հուլիսի 13-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 32151 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 մարդ, կատարվել է 135687 թեստավորում, առողջացել է 19865 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 573 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 183-ն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել