keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

8 գործողություն, որոնք պետք է անել մինչև 08:00. լավ օրվա գրավականը (Photo)

visibility 1592 commentմեկնաբանել

Ճիշտ պլանավորեք Ձեր առավոտը, որպեսզի օրը հաջողված լինի: Իրենց օրը այսպես սկսում են մի շարք հայտնի բիզնեսմեններ և կարծում են, որ սա էլ իրենց հաջողության գրավականն է:

Հաջորդ օրվան պատրաստվեք երեկոյան

Մի զբաղվեք այն ամենով, ինչը կարող է սթրես առաջացնել: Լարված ժամանակ օրգանիզմը արտադրում է կարտիզոլ հորմոնը, որը թույլ չի տալիս քնել: Դրա փոխարեն ավելի դրական բաների մասին մտածեք: 

  • Մի օգտագործեք հեռախոսներ
  • Անջատեք հեռախոսը քնելու ժամանակ
  • Աշխատեք չմտածել աշխատանքի մասին
  • Ժամանակ անցկացրեք հարազատների հետ
  • Քնի համար բարենպաստ միջավայր ստեղծեք
7 ժամից ավել քնեք

Քնեք այնքան մինչև չլիցքավորվեք: Երբ լավ եք քնում ու հոգ եք տանում օրգանիզմի մասին, հաջորդ օրը հասկանում եք, որ սուրճի կարիք չունեք: 

Արթնացեք այն ժամանակ, երբ ինքներդ Ձեզ խոսք եք տվել

Ինչպես ասել է ամերիակցի հայտնի մտածող Ռալֆ Էմերսոնը, ինքդ քեզ վստահելը կյանքի հաջողությունն է: Իսկ վստահությունը գալիս է այն ժամանակ, երբ անում եք խոստացվածը: 

Արագ փոխեք միջավայրը

Դուրս եկեք դուրս, կամ էլ ուղղակի մեկ այլ սենյակ գնացեք: Այսպես հաստատ կարթնանաք: Միջավայրի փոփոխությունը նոր էներգիայով է լցնում: 

Մեդիտացիա արեք և գրեք Ձեր նպատակները

Առավոտը լավ ժամանակ է, որպեսզի մտածեք ապագայի մասին: Այդ ժամանակ ուղեղը բավականին ակտիվ է: 

Սպորտով զբաղվեք

Մարզվեք, կամ ուղղակի քայլեք: Այդ ընթացքում կարող եք աուդիոգիրք միացնել ու լսել դրանք, կամ էլ սիրելի երաժշտությունը լսել: 

Լավ սնվեք

Ուղեղի լավ աշխատանքի համար մարդու օրգանիքմին թարմ բանջարեղեն, մսամթերք ու միրգ է պետք: Մի ծուլացեք, գնացեք խանութ ու գնեք այն, ինչ տանը պակասում է: Մի բավարարվեք տան եղածով: 

Կարևոր կամ դժվար գործ արեք

Ինչպես ասել է Մարկ Թվենը, եթե առավոտյան ուտեք ողջ մնացած գորտին, ուրեմն ամբողջ օրվա ընթացքում ավելի վատ բան տեղի չի ունենա: Օրը սկսեք բարդ ու դժվարին գործով:

Հաջողությունը, ինչպես հարստությունը չես կարող աշխատել, դա պետք է ստեղծել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝