Tert.am-ը գրում է․

Բարձր ծիծաղել եմ, երբ քննիչն ինձ տեղեկացրեց դեպքի մասին։ Այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արդեն Մկրտչյանը՝ անդրադառնալով այն դեպքին, որ այսօր իր անունից ռումբ տեղադրված լինելու վերաբերյալ հաղորդագրություն է ստացվել ոստիկանության բաժնում։

«Բացարձակ տեղեկություն չունեմ, թե ինչպես են իմ անունից հաղորդագրություն ուղարկել, իմ էլեկտրոնային փոստերը կոտրելու փորձ ես չեմ նկատել, ըստ անչափահասների տեսուչի՝ ստացված հաղորդագրության մեջ գրած էր, որ ես Արսենն եմ, Մանվել Գրիգորյանի փաստաբանը ու հայտնել եմ, որ ռումբ կա։ Անգամ չգիտեմ, թե ինչի էր այդ գործով զբաղվում անչափահասների տեսուչը։ Ես ստուգել եմ իմ էլեկտրոնային փոստը, հաղորդագրությունը հաստատ իմ փոստից չէ ուղարկված»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ ինքը չի ներկայացել ոստիկանություն, քանի որ երբ քննիչը նրան տեղյակ է պահել,  ինքն էլ ծիծաղել է ու ասել, որ այդպիսի բան իր հետ կապված չի կարող  լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել