Armenpress.am-ը գրում է․

Չեխիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է  13 հազարը այն բանից հետո, երբ մեկ օրում այդ ցուցիչն ավելացել է 143-ով:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 062-ի: Երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 352 մարդ:

Ներկայումս Չեխիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 4501 է, որոնցից 148-ը բուժում է ստանում հիվանդանոցներում: Առողջացել է ավելի քան 8,2 հազար վարակակիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել