Armsport.am-ը գրում է․

«Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն խոսել է ակումբի ամբիցիաների և իր ապագայի մասին:

«Միլանը» անհավանական ակումբ է: Ես «Բայերից» տեղափոխվեցի «Միլան» և իսկապես ուզում եմ Չեմպիոնների լիգայում խաղալ թիմի հետ: Հենց այդտեղ պետք է լինի ակումբը:Կարծում եմ ՝ եկել է որոշում կայացնելու ժամանակը, քանի որ հաջորդ մրցաշրջանը վերջինն է իմ գործող պայմանագրի համաձայն: Ես լավ սկսեցի կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո և ուզում եմ շարունակել նույն կերպ, իսկ թե ինչ կլինի ապագայում, շուտով կտեսնենք:

Ես պետք է որոշում կայացնեմ իմ գործակալի հետ: Ես սիրում եմ «Միլանը»,-թուրք ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football-Italia-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել