Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։

Համարձակ հայուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողափնյա կերպարում։ Նա կերպարանք է ընդունել բեժ երանգի լողազգեստով, ինչն էլ ընդգծել է նրա փարթամ բարեմասնությունները։ Նա հավաքել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրում համարձակ հայուհին արտահայտիչ շպարով էր, կերպարն ամբողջացրել էր նուրբ թեւնոցներով։ «Գեղեցկությունը ձեր հոգու պայծառությունն է»,- մեկնաբանություններում գրել էր վիզաժիստը, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցիկ դեմք, գեղեցիկ հոգի», «Շքեղ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել