Հումորիստ, շոումեն Միխայիլ Գալուստյանը որոշել է իր կողմը գրավել Քիմ Քարդաշյանի հետեւորդներին։ Նա դեռ ունի 178 միլիոն, իսկ Միխայիլն՝ ընդամենը 12 միլիոն հետեւորդ:
Ահա Գալուստյանը «անհավանական հնարքով» տեսանյութ է տեղադրել։
«Դիմավորեք յուրահատուկ փողոցային մոգությունը ժամանակակից մեծագույն իլյուզիոնիստ մաեստրո Գալուստինիից, և նրա ուշագրավ՝ @kimkardashian-ի հետեւորդներին գողանալու հնարքը։ Հնարքը մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջում, մի փորձեք դա կրկնել տանը»,- Instagram-ում գրառումն այսպես է մակագրել Գալուստյանը։
Գալուստյանը հնարքի ընթացքում ինչ-որ բան է արել երկու հեռախոսների հետ, եւ վուալա, հայտնի աստղի բոլոր հետեւորդներն անցնում են նրան:
Տեսանյութն առաջիններից մեկը մեկնաբանել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։
«Ժորիկ, ի՞նչ ես անում, Վասյա։ Մերոնքականներից չեն գողանում»,- գրել է Մարտիրոսյանը։
Посмотреть эту публикацию в Instagram