Նախկինում մարդիկ կարծում էին, որ հարստությունը կապված է դիպլոմի և բարձրագույն կրթության հետ: Բայց ժամանակի հետ համընթաց փոխվել է նաև այդ կարծրատիպը: Կան մարդիկ, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, բայց ունեն խելք, որով կարողացել են իրենց համար ճանապարհ հարթել:

Ահա այն 5 հանճարները, ովքեր փոխել են աշխարհն առանց բարձրագույն կրթության։

Բիլ Գեյթս

Աշխարհի ամենահայտնի ու հարուստ մարդկանցից մեկը: Հարվարդի համալսարանում 2 տարի սովորելուց հետո նրան հեռացրին: Բայց նա ժամանակն իզուր չվատնեց և իր ամբողջ ուժն ու գիտելիքը ներդրեց ապագա Microsoft ընկերությունը ստեղծելու մեջ: 


Սթիվ Ջոբս

Բոլորն էլ գիտեն Սթիվ Ջոբսին ու շատ լավ: Նրա կյանքի պատմությունը յուրաքանչյուրին է թևեր տալիս: Նա ինքնուրույն է դուրս եկել համալսարանից, քանի որ ուսումնական ծրագիրն իրեն հետաքրքիր չէր:

Մայքլ Դել

Մայքլ Դելը հիմնել է DELL ընկերությունը և նույնպես չի ավարտել համալսարանը: Սովորելու ընթացքում նա ստեղծեց ընկերություն, որը զբաղվում էր համակարգիչների վաճառքով և 19 տարեկանում որոշեց բիզնեսով զբաղվել: 2006 թվականին Դելը հայտնվեց աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում:


Լարի Էլիսոն

Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը մոլորակի ամենահարուստ մարդն է: Նա երկու անագմ հեռացել է համալսարանից տարբեր պատճառներով:

 

Ռիչարդ Բրենսոն

Virgin ընկերության հիմնադիրը դպրոցից հեռացել է 16 տարեկանում, ինչից հետո ստեղծել է Student ամսագիրը, որն էլ առաջին քայլն էր բիզնեսի ասպարեզում: Հետագայում տարբեր ձևաչափերի նախագծեր ստեղծեց և հիմա հարուստ մարդկանց ցանկում է: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել