Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 489 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 31392 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 133104:

Փաստացի այս պահին բուժվում է 11234 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 19419 անձ:

Ընդհանուր առմամբ, 739 պացիենտ մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել