Armenpress.am-ը գրում է․

Աշխարհում նվազել է փղոսկրի և ռնգեղջյուրի եղջյուրի ապօրինի շրջանառության ծավալը, սակայն աճել է վագրերի ապօրինի որսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի նոր զեկույցում։

Զեկույցում ներկայացված են վայրի բնության մեջ կատարվող հանցագործության հիմնական միտումները և վերլուծվում են փղոսկրի, ռնգեղջյուրի եղջյուրի և այլ հազվագյուտ կենդանիների առևտրով զբաղվող շուկաները։

Ըստ զեկույցի՝ փղոսկրի և ռնգեղջյուրի եղջյուրի նկատմամբ պահանջարկը նվազել է։ 2016-ից մինչև 2018 թվականները փղոսկրի և ռնգեղջյուր եղջյուրի առևտրից տարեկան հասույթը գնահատվել է համապատասխանաբար 400 միլիոն դոլար և 230 միլիոն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել