Փաստորեն, դիմակի բիզնեսը պատռեց Փաշինյանի ու Թորոսյանի կեղծավոր դիմակը։

Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ COVID-19-ի մասով պայքարը Հայաստանում իրականում ոչ թե պայքար է վարակի դեմ, այլ պայքար վարակը պահպանելու համար։ Եվ սրանում համոզվելու համար ընդամենը պետք է դուրս գալ փողոց ու քայլել, դիտել ոստիկանների ստուգումները։ Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կհասկանաք։

Ոստիկանները մոտենում են պատշաճ կերպով դիմակ կրող անձանց և պահանջում ցույց տալ անձնագիրը։ Դե, հիմա ասեք՝ տեսնեմ՝ դա ինչի՞ մասին է խոսում։ Մարդկանց վարակից պաշտպանելո՞ւ, թե՞ պարզապես արտակարգ դրությունից օգտվելով մարդկանց ջեբը մտնելու ու թալանելու մասին։

Եվ ամենացավալին այն է, որ սեփական բիզնես շահի համար Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը մոռանում են, թե ինչ խոստումներով էին գալիս իշխանության, ինչերից էին ազատելու ժողովրդին։ Հիշո՞ւմ եք, 50-50-ներից էին խոսում, կամեռաներից ու հարկերից էին խոսում մեծ-մեծ։ Փուչիկ են։ Օդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել