Բոլորդ էլ կհիշեք, երբ որոշ ժամանակ առաջ Նիկոլենք, իրար հերթ չտալով, գլուխ էին գովում, թե բա՝ 50€-ով կարող եք գնալ Իտալիա, սուրճ խմել ու վերադառնալ: Ու ոմանք էլ ականջներին լափշա կախած ուրախանում էին: Բա էդ դեպքում հիմա ինչո՞ւ Նիկոլը կամ իր կամակատար տղաներն ու աղջիկները չեն հայտարարում, որ լափշան ականջներին դրած մարդիկ իմանան, որ այդ նույն Իտալիան արգելել է մուտքը 13 երկրներից, որի թվում է նաև Հայաստանից ժամանող մարդկանց մուտքը իր երկիր, և գիտե՞ք՝ որն է պատճառը։ Ասեմ, որ չեն ցանկանում իրենց ամբողջ արածը մեկ վայրկյանում հօդս ցնդի, իսկ այդ երկրներն այսօր խիստ ռիսկային գոտում են վարակի տեսանկյունից, ավելին՝ այս ինֆորմացիան տարածել է REUTERS պարբերականը:

Բայց, դե, մենք հո հասկանում ենք, որ այդ 50€-ոց հեքիաթը բավականաչափ խոչընդոտներ ունի, և համոզված եմ, որ վերջում պարզվելու է, որ սա հերթական մուտիտն է եղել։ Դրա մասին՝ մի փոքր ավելի ուշ: Այստեղ ուշագրավն այն է, որ այս բանից անտեղյակների պատճառով մեր երկիրը հայտնվում է գրեթե բոլոր սև ցուցակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել