Լինա Մեդինան աշխարհի ամենաերիտասարդ մայրիկն է: Աղջիկն իր որդուն ունեցել է, երբ ինքը դեռ 6 տարեկան էր: 10 տարվա ընթացքում Լինայի երեխան իրեն նրա քույրն էր համարում, քանի որ միշտ միասին էին և միշտ խաղում էին: 

Աննորմալ սեռական հասունություն

Պերուի բնակիչն իր երեխային բժշկի մոտ է բերում՝ վստահ լինելով, որ երեխայի որովայնի մեջ հսկայական ուռուցք է մեծանում: Այո՛, բժիշկն էլ երեխային զննելուց հետո այդ կարծիքին էր: Ամեն ինչ պարզ դարձավ մանրակրկիտ զննումից հետո: Այդ ժամանակ երեխան արդեն 7 ամսական հղիություն ուներ: Պարզ դարձավ, որ երեխայի մոտ դաշտանային ցիկլը սկսել է 3 տարեկանում, իսկ 4-ում արդեն ձևավորվել էին սեռական օրգանները: Բայց Լինան չկարողացավ ինքուրույն ծննդաբերել, այդ պատճառով էլ 1939 թվականի մայիսի 14-ին կեսարյան հատում արեցին: Լույս աշխարհ եկավ տղա երեխա՝ 3 կգ քաշով: Նորածնին անվանեցին Հերարդո ծնունդը ընդունող բժշկի պատվին:

 

Դրանից հետո Լինան, միևնույն է, երեխա էր: Հոգեբանը պնդում էր, որ երեխան իր բնական հունով զարգանում է: Երկար ժամանակ Լինան իր երեխայի հետ խաղում էր և կարծում էր, որ քույր ու եղբայր են:

Նրանց հետագա ճակատագիրը

10 տարի շարունակ Հերարդոն չէր էլ կարող կռահել, որ Լինան իր հարազատ մայրն է: Հարազատները տղայից այդ ամենը թաքցնում էին: Հերարդոն առողջ էր ծնվել, սակայն 40 տարեկանում նրա մոտ հայտնաբերեցին արյան քաղցկեղ, ինչն էլ տղայի մահվան պատճառ դարձավ: Մասնագետները վստահ են, որ վաղ ծննդաբերության հետ սա ոչ մի կապ չունի: 


Այս աղմկահարույց պատմության շնորհիվ Մեդինան հասարակության աջակցությունը ստացավ: Չնայած որ կիսատ ուսում ուներ, նրան ընդունեցին հիվանդանոցում որպես գործավար: Դրանից հետո նա ամուսնացավ 39 տարեկանում և երկրորդ տղային ունեցավ: Նա երբեք հարցազրույց չի տվել և չի խոսել դրա մասին: 2015 թվականին 82-ամյա Լինա Մեդինան մահացավ և իր հետ տարավ այդ առեղծվածը: 

Ո՞վ էր երեխայի հայրը

Ոստիկանները սկզբում կասկածում էին երեխայի հորը, սակայն դա չապացուցվեց: Մեդինայի բարեկամները կարծում էին, որ նրան բռնաբարել են գետ գնալիս: Երեխային ուղարկում էին գետ, որպեսզի հագուստը լվանա․ դա նրա պարտականությունների մեջ էր մտնում: Բայց բարեկամների խոսքերը այդպես էլ օդում մնացին: Այդպես էլ չգտնվեց մեղավորը:

Ինչ վերաբերում է Լինայի լռությանը, ապա մասնագետները հաստատում են, որ երեխան կարող է և մոռացած լինել այդ դեպքի մասին: Կամ էլ ոչինչ չի ասել, քանի որ չի հասկացել, թե ինչ է կատարվում իր հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել