Panorama.am-ը գրում է․

Ռոսպոտրեբնադզորն առաջարկում է միջազգային թռիչքների վերսկսման առաջին փուլում բացել սահմանները 13 երկրների քաղաքացիների համար: «Բացված» երկրների ցանկում ներառվել են եվրոպական 9 երկրներ՝ Մեծ Բրիտանիա, Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Նորվեգիա, Դանիա, Ֆինլանդիա, Հունգարիա, ինչպես նաև Չինաստան, Վիետնամ, Շրի Լանկա և Մոնղոլիա: Այս մասին գրում է Euronews-ը։

Նշենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 27-ին Ռուսաստանը դադարեցրել է միջազգային չվերթները: Հունիսի սկզբին Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը առաջարկեց, որ սանիտարական սահմանափակումները վերացնելու համար պատասխանատու Ռոսպոտրեբնադզորը հուլիսի 15-ին մասամբ բարձրացնի «օդային վարագույրը», բայց միևնույն ժամանակ ծանուցեց օդանավակայաններին և ավիաընկերություններին՝ երկիր մուտք գործելու արգելքը երկարացնելու մասին մինչև օգոստոսի 1-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել