Tert.am-ը գրում է.

Հունաստանի  մայրաքաղաք Աթենքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, անկարգություններ են տեղի ունեցել հանրահավաքների անցկացման սահմանափակումներ ենթադրող օրինագծի քննարկման ժամանակ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը:

Շուրջ 150 մարդուց բաղկացած ցուցարարների խումբը խորհրդարանի շենքին հարակից հրապարակում դյուրավառ հեղուկով լի շշեր ու քարեր է նետել, ինչին ի պատասխան ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Անկարգություննրն, աղբյուրի փոխանցմամբ, մոտ 15 րոպե են տևել:

Բողոքի առիթ դարձած օրինագծով նախատեսվում է էական փոփոխություններ կատարել զանգվածային հավաքների անցկացման կարգում: Դրա ընդունվելու դեպքում հավաքների կազմակերպիչները պարտավորված են լինելու իշխանություններին նախապես ծանուցել բաց տարածքներում հավաքներ կազմակերպելու մտադրության մասին: Հնարավոր է՝ արգելվի այն հավաքների անցկացումը, որոնք կկազմակերպվեն հանրային անվտանգության պատկերացումներից ելնելով կամ որոնց անցկացումը տվյալ շրջանի սոցիալ-տտնեսական կյանքը որոշակիորեն խաթարելու հավանականություն պարունակի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել