Tert.am-ը գրում է․

Արտաքուստ՝ պերճախոս տեքստեր, որոնք այնքան էլ չեն տարբերվում նախկին տեքստերի շարադրանքից ու բովանդակությունից... մնում է իրապես կյանքի կոչել դրանք և այլ որակի բարձրացնել Հայրենիք-Սփյուռք կապը: «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման մեկնաբանն անդրադարձել է մեր պետության պետության կարևորագույն հարցերից մեկին՝  հայրենադարձությանն ու Սփյուքի հետ կապերին։

«Մեր երկրում ապրողների խնդիրները, մեծ հաշվով, համանման են: Կապ չունի ծննդյանդ վայրը՝ Արցախից ես, Երևանից, Սփյուռքից, թե Սյունիքից»,-նկատել է Աբրահամ Գասպարյանը և հավելել, որ արտերկրից ժամանած մեր հայրենակիցներն այս առումով մի փոքր առանձնանում են, քանի որ այնքան էլ սովոր չեն տեղի նիստուկացին, ավանդույթներին, վարքականոնին, հարաբերությունների ստեղծման ու փլուզման մշակույթին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել