Սրանք լրիվ կապները կտրել են, սրանց աչքերում ժողովուրդը փողաման ա: Հպարտներ ջան, իսկ դուք գիտեի՞ք, որ սրանք նոր հարկ են ուզում մտցնել, որով կհարկվեն այն մարդկանց մեքենաները, որոնք կանգնեցնում են մայթերին վաճառելու պատրվակով:

Չէ, բայց դուք զգո՞ւմ եք՝ ոնց են ձեզ ձեռ առնում: Փոխանակ այս ծանր ժամանակահատվածում ձեզ օգնության ձեռք մեկնեն, հարկեր ա, որ դնում են ձեզ վրա: Սրանց ուշքն ու միտքը միայն հասարակ քաղաքացուն տուգանելն ու հարկելն է, հիմա էլ որոշում են մայթերին կանգնած մեքենաների համար առանձին տեղ հատկացնեն․ դե, արդեն պարզ է` դա կլինի հարկերով: Ի դեպ, այս նախագծով ԱԺ-ում հանդես էին եկել ձեր սրտի պատգամավորները` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը:

Չէ, բայց դուք պատկերացնո՞ւմ եք, երկրում շատերը մատնված են սովի, 21 հզ մարդ կորցրել է իր աշխատանքը և չեն կարողանում վաստակել օրվա հացի գումարը, բայց այդ ամենը սրանց չի հետաքրքրում: Սա կառավարություն չի կարող լինել, սրանք գլխացավանք են, ժողովրդին դրել են տարփուհու տեղ և ոնց ցանկանում են, այդպես էլ օգտագործում են: Այս ապաշնորհները ժողովրդի հոգսերը թեթևացնելու փոխարեն մտածում են, թե ինչպես կլպեն մարդկանց վերջին կոպեկը, որ իրենց գրպանները լցնեն միլիոնների հասնող պարգևավճարները: Այս աղետի ժամանակ այս ապիկարները հա՛մ տուգանքներ ավելացրին, հա՛մ հարկեր, կարճ ասած՝ սրանք ամեն ինչ կհորինեն, որպեսզի աշխատեն գումար հենց քո՛ հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել