Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն  հայտնել է, որ  կորոնավիրուսային վարակի դեմ խոստումնալից գրեթե երկու տասնյակ պատվաստանյութեր կան Ռուսաստանում։ Այս մասին գրում է Tass-ը։

«Այն պատվաստանյութերը, որոնք արդեն իսկ խոստումնալից են, դրանք 17-ն են և դրանց ուղղությամբ իրականացվում են առավել խորքային աշխատանք», - ասել է նախարարը։

Մուրաշկոն նաև նշել է, որ Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ կկարողանա ինքնուրույն որոշում կայացնել, արդյո՞ք ցանկանում է պատվաստվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ, թե ոչ։

«Ընդհանրապես, պատվաստումը մեր դեպքում միայն քաղաքացու համաձայնությամբ է: Մենք տեսնում ենք, որ այսօր պատվաստումների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Ուստի մարդիկ այսօր գիտակցել են պատվաստումների ամբողջ նշանակությունը, և ես ուզում եմ ասել, որ այս ժամանակահատվածում ավելացել է պատվաստումների աջակիցների թիվը»,- ասել է Մուրաշկոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել