Tert.am-ը գրում է․

Այսօր կառավարության նիստին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց երեկ պերետատան կայացրած որոշումը, ըստ որի` այն քաղաքացիները, որոնք ունեն որոշակի հիվանդություններ, կարող են բաց տարածքներում դիմակ չդնել:

«Որոշումը վերաբերում է քրոնիկ շնչառական խնդիրներ ունեցող անձանց, և դիմակ դնելը  որոշակի խնդիրներ է առաջացարել: Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով` որոշում է կայացվել բաց տարածքում որոշ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար դիմակի պարտադիր պահանջը հանել` պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթեր, և այդ փաստաթղթերի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որ չարաշահումներ չլինեն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել