Ցանկացած երկրի կառավարիչ ունի իր տարօրինակությունները: Ազգերի մեծամասնությունն իր հատուկ վերաբերմունքն ունի երկրի առաջնորդի նկատմամբ: Օրինակ՝ ացտեկների առաջնորդին արգելվում էր գետնին դիպչել, դրա համար էլ նրան միշտ գրկած էին տանում: 

Որոշ բաներ հանդիպում են նաև մեր օրերում, հատկապես թագավորական հասարակությունում, տարբեր կանոններ և արգելքներ, որոնք կարող են հասարակ մարդկանց համար տաօրինակ ու ծիծաղել լինել, սակայն ամեն մեկն ունի իր տրամաբանական բացատրությունը:

Թագավորական ընտանիքի կանոնները

Թագավորական ընտանիքի անդամ համարվում են ամուսինները, թագուհու/թագավորի երեխաները, թոռները և նրանց ամուսինները: Բոլորի համար կան կանոններ, որոնք անհնար է խախտել: 

2008 թվականին The Telegraph-ում լույս տեսավ հարցազրույց թագուհու երկրորդ որդու՝ Էնդրյուի հետ: Նա հայտնեց, որ թագավորական ընտանիքի անդամներին արգելվում է խաղալ ամենահայտնի խաղերից մեկը: Գուշակո՞ւմ եք՝ որը: Այդ արգելված խաղը «Մոնոպոլիա»-ն է:

Խնդիրն այն է, որ խաղը շատ հրապուրիչ է, ինչից էլ վախ է առաջանում, որ արքայադուստրերն ու արքայազնները կարող են միմյանց հետ վիճել: Միգուցե այդ խաղը խռովությունների պատճառ դառնա, այդ պատճառով խաղն արգելվում է խաղալ: 

Հաջորդը հասարակ սելֆին և ստորագրություններ տալն են: Դա արգելվում է նաև թագուհուն: 

Իրականում հենց թագուհու համար մի քանի կանոն կա, որոնք մի փոքր կարող են տխրեցնել: Օրինակ՝ նրա ամուսինը 2 քայլ հետ պետք է քայլի իրենից: 

Թագավորական պայուսակ

Եղիսաբեթ II-ը գործող միապետ է, Մեծ Բրիտանիայի թագուհին: Նա առաջին միապետն է, ով այսքան երկար կառավարում է: Թագուհին գահի է նստել 1952 թվականին և արդեն գահակալում է 68 տարի: 

Արդեն նկատել ենք, որ թագուհին վառ գույների սիրահար է, սիրում է կրել տարբեր տեսակի տարբերվող գլխարկներ, և նրան երբեք չենք կարող տեսնել առանց պայուսակի: Շատ երկար ժամանակ այդ փոքրիկ պայուսակները մարդկանց համար մնում էին առեղծված․ շատերը փորձելում էին հասկանալ, թե ինչ է դրանց մեջ: Հետաքրքրասեր լրագրողները որոշեցին պարզել, թե ինչ է պահում թագուհին այնտեղ: Որքա՜ն մեծ էր մարդկանց հիասթափությունը, երբ պարզվեց, որ այնտեղ ուղղակի կանացի հասարակ իրեր են:

 

Ակնոց, անանուխե կոնֆետներ, հայելի, շրթներկ, մի քիչ գումար, գրիչ և ընտանեկան լուսանկար՝ այն ամենը, ինչ լինում է սովորական կնոջ պայուսակում: Հարց է առաջանում՝ այդ ի՞նչն է գաղտնի այդ պայուսակում: 

Բանն այն է, որ պայուսակին դիպչել չի կարելի: Դա այն եզակի աքսեսուարն է, որ ոչ ոք իրավունք չունի ձեռք տալու: 

Մի հետաքրքիր պատճառ կա: Թագուհին պայուսակով կարողանում է նշաններ տալ: Եթե պայուսակը դաստակից վերև է, ապա դա նշանակում է, որ նրան ամեն ինչ դուր է գալիս:

 

Եթե թագուհուն ինչ-որ բան դուր չի գալիս, ապա սկսում է պայուսակը մի ձեռքից մյուս ձեռքը տանել: Հենց այդ պահին մոտենում է ծառան և ասում, իբր թագուհուն շատ կարևոր մարդ է սպասում: Նույն իրավիճակը կստեղծվի, երբ ճաշի ժամանակ թագուհին պայուսակը գետնին դնի: 

Եթե պայուսակը դնի սեղանին, ապա դա կնշանակի, որ շատ շուտով թագուհին հեռանալու է: 

Ահա այսպիսի խորհուրդ ունի շատ առեղծվածային պայուսակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել