168.am-ը գրում է․

Մարդու իրավունքներ եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել ՍԴ 3 դատավորների և Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումի («Գյուլումյանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի) հարցով՝ կապված ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունների հետ:

Նշվում է, որ 4 դիմումատուները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, մասնավորապես, պահանջում էին, որ Եվրոպական դատարանը հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխություններն ու պահպանել նրանց պաշտոնները:

Դատարանը որոշել Է մերժել հայցը, պատճառաբանությամբ՝ որ այն Դատարանի կանոնակարգի 39-րդ դրույթի կիրառման դաշտում չէ, քանի որ այն չի ենթադրում լուրջ և անուղղելի վնասների ռիսկ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել