Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվում Է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում:

«Ես իմ թեկնածությունը որպես հանրապետական կառաջադրեի այն դեպքում, եթե չլիներ (Հանրապետական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Դոնալդ) Թրամփը: Եթե Թրամփն ընտրարշավում Է, ապա ես կմասնակցեմ որպես անկախ թեկնածու»,-հայտարարել Է Ուեսթը: Նա նշել Է, որ այլեւս չի աջակցում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, չնայած այն բանին, որ նրա կողմնակիցն Է եղել վերջին տարիներին:

Միեւնույն ժամանակ երաժիշտը քննադատել Է նաեւ դեմոկրատներից իր թեկնածությունն առաջադրող նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին՝ նրան հիշեցնելով աֆրոամերիկյան հանրակցությանը հասցեագրված հետեւյալ խոսքերը. «Եթե դուք չքվեարկեք իմ օգտին, ապա սեւամորթ չեք»:

Ուեսթի խոսքով՝ այդպիսի արտահայտությունները ռասիզմի դրսեւորում են: Ռեփերը հայտնել Է, թե որպես փոխնախագահի պաշտոնի թեկնածու ինքն ընտրել Է իր ընկերոջը՝ Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին: Ընտրարշավի կարգախոսը կդառնա «ԱՅՈ» խոսքը, ճշտել Է Ուեսթը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարությունն իր անձի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն հրավիրելու նպատակ չունի իր God՚s Country նոր ալբոմի թողարկման նախաշեմին: Խոսելով արտաքին քաղաքականության ուղեգծի մասին՝ Ուեսթը նշել Է, որ ինքը «դեռ չի ձեւակերպել այն», բայց մտադիր Է «պաշտպանել Ամերիկան»: Նա նաեւ հայտարարել Է, որ «սիրում Է Չինաստանը», իսկ կորոնավիրուսի համավարակը «չինացի ժողովրդի մեղքը չԷ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել