Բարի օր բոլոր խիզախ մարդկանց, հատկապես այսօր 50 տարեկան դարձած Հրայր Թովմասյանին:
Հրայր Թովմասյանը հանուն պետականության պայքարի դասագրքային օրինակ ցույց տվեց: Շատերը վախեցան, ճկվեցին, կքվեցին, քծնեցին, հարմարվեցին և զիջեցին պետության իրենց վստահված պոստը, բայց ոչ Հրայրը:
Շնորհավորում եմ, պարոն Թովմասյան, շնորհավորում եմ և մաղթում եմ, որ Աստծո աջը միշտ ձեր ու ձեր ընտանիքի գլխից անպակաս լինի:
Դուք պատվով եք կատարում ձեր պատմական առաքելությունը:
Հ.Գ. Եթե մկրտված չլինեի, կփորձեի դառնալ Ձեր սանիկը:))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել