Aysor.am-ը գրում է․

ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից, թե արդյոք «Վարչական իրավախախտումների մասին օրենքի» նախագծում նախատեսվող փոփոխություններն ինչ-որ պահի նորից շրջանառության մեջ կմտնեն:

Հիշեցնենք, որ փոփոխություններում առաջարկվում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքի չափը 10 հազարից 20 հազար դարձնել, իսկ փակ տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10 հազար դրամից դարձնել 50 հազար դրամ:

«Նախագիծն ընդհանրապե՞ս չի գալու այլևս ԱԺ, թե՞ որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո վերադառնալու է և ունենալու ենք տուգանքների ավելացված չափ», - հետաքրքրվեց Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել