Ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Սարգսյանը հրապարակել է Ստեփանավան քաղաքում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ ընդհարման տեսանյութեր.

«Ստեփանավանում մարդկանց սպանում են դիմակի համար»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերը։

Կադրերից երեւում է, որ ոստիկանները կանգնեցրել են տարեց քաղաքացիների եւ նրանցից մեկին փորձում են բերման ենթարկել, ինչին ընդդիմանում են կանայք։ Արդյունքում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունենում։

Տարեց տղամարդու նկատմամբ ուժ գործադրելու ընթացքում ոստիկանները նրան տապալում են գետնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել