Ինչպես պատրաստել հավի դոշով եփովի երշիկ

Հավի միսը կտրտել, ավելացնել մանրացրած սխտորը, աղալ կամ հարիչով մանրացնել, ավելացնել սերուցքը, շարունակել հարել, ապա մեկիկ-մեկիկ ավելացնել սպիտակուցները, համեմել աղ, պղպեղներով, խմելի սունելիով, լցնել բազուկի հյութը, մեկ անգամ էլ հարել: Զանգվածը 2 մասի բաժանել, դրանք փաթաթել մի քանի շերտ սննդային թաղանթով, ծայրերը լավ կապել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, փաթեթները դնել մեջը, հասցնել եռման աստիճանի, կրակն իջեցնել, մարմանդ կրակով եփել 30 րոպե: Փաթեթները հանել կաթսայից, թողնել երշիկը սառչի, թաղանթը հեռացնել, շերտատել:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի դոշով եփովի երշիկ

հավի կրծքամիս  հավի կրծքամիս - 500 գրամ

սերուցք  սերուցք - 200 մլ

սպիտակուց  սպիտակուց - 2 հատ

ճակնդեղ  ճակնդեղ - 1 հատ

սխտոր  սխտոր - 1 պճեղ

խմելի-սունելի  խմելի-սունելի

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել