168.am-ը գրում է․

Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ դրական հաշվեմնացորդի է հասել առեւտրի բնագավառում, որը հունիսին կազմել է շուրջ 786 միլիոն դոլար: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել է Հնդկաստանի առեւտրի նախարարությունը:

Գերատեսչության գնահատումներով՝ հունիսին հավելուրդի է հանգեցրել արտահանման կրճատման տեմպերի 12 տոկոսով դանդաղումը, մինչդեռ անցյալ ամսին ներմուծման մակադակը նվազել է 49,տոկոսով: Արդյունքում հունիսին Հնդկաստանի ներմուծման ծավալը կազմել է 21,1 միլիարդ դոլար, իսկ արտահանման ծավալը՝ 21,9 միլարդ դոլար:

Վերջին անգամ Հնդկաստանն առեւտրի բնագավառում դրական հաշվեմնացորդ է ունեցել 2002 թվականին՝ 10 միլիոն դոլար հավելուրդով: Արտահանման կրճատման տեմպերը դանդաղել են երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումների փուլ առ փուլ վերացումից հետո Հնդկաստանի արդյունաբերության ճյուղերի նորմալ գործունեության վերադառնալու առնչությամբ:

Դա թույլ է տվել ավելացնել մի շարք ապրանքների, մանավորապես, երկաթի հանքաքարի եւ սննդամթերքի արտահանումը: Միեւնույն ժամանակ հունիսին Հնդկաստանը շարունակել է կրճատել տրանսպորտային սարքավորանքի, քիմիկատների, պողպատի, կենցաղայինէլեկտրոնիկայի, բամբակի, գործվածքեղենի եւ թանկարժեք մետաղների ներմուծման կրճատումը: Հունիսին Հնդկաստանը նավթի ներմուծումը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատել է 55 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել